Պարապմունք 63

1. Գայանեն, Գոհարը, Վազգենը և Գոռը միասին հավաքել են 10 սունկ, ընդ որում բոլորը՝ տարբեր քանակներով։ Գայանեն հավաքել է բոլորից շատ, իսկ Գոհարը՝ բոլորից քիչ։ Տղանե՞րն են շատ սունկ հավաքել, թե՞ աղջիկները։

Նրանք հավաքել են հավասար քանակի սնկեր։

2. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։


9-հատ 6 տեղանոց նավ և 6-հատ 4 տեղանոց նավ

3. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

((12+4)*2+2)*2=68

4. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի երկարությունից։

2 անգամ։

5. Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000 ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից որո՞ւմ են ընտրողներն ավելի պարտաճանաչ եղել:

Երկրորդ տեղամասի ընտրողները։

6. Քառակուսու կողմը 55 սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի 3/5 -ն է։ Որքա՞ն է ուղղանկ­յան լայնությունը, եթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։

33 սմ․

7.Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34, չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։

5-րդ փաթեթի մեջ կա 100-52-34=14
4-րդ փաթեթի մեջ կա 30-14=16
3-րդ փաթեթի մեջ կա 34-16=18
2-րդ փաթեթի մեջ կա 43-18=25
1-րդ փաթեթի մեջ կա 52-25=27

8. Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։

1200 — 1200 * 23/25 = 1200 — 1104 = 96

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s