Աչք և տեսողություն (Հիգիենա)

Հարցեր

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը:

Եղջերաթաղանթ, ծիծանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին:

  1. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

  1. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով է կարճատեսությունը ուղղվում:

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

  1. Ի՞նչ պետք է անել տեսողության արատները կանխելու համար:

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը։

Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով։

Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։

Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։

Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s