Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ: Լույսը լավ են արդրադարձնում հայելային ողորկ մակերևույթները:
Լույսի անդրադարձում: Հայելիներ
Հարցեր
1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի արդրադարձումը:
Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։
2. Առարկայի ինչպիսի՞ պատկեր է առաջանում հարթ հայելում:
Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն: