- Վերհիշում ենք.
- Ի՞նչ է արմատը:
- Ի՞նչ է ածանցը:
- Ի՞նչ է հոդակապը:
Առաջադրանքներ՝
- Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝
Արմատ՝ արև
Ածանցավոր՝ արև+ային
Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ
Թագ — թագ-ավոր
Թագ — թագ-ա-դրում
Մարդ — մարդկ-ային
Մարդ — մարդ-ա-կեր
Գիր — գիր-ք
Գիր — գր-ա-վիչ
Մազ — մազ-ոտ
Մազ — մազ-ա-կալ
Դաս — դասա-տու
Դաս — դաս-ա-րան
Ձեռ — ձեռ-ք
Ձեռ — ձեռ-ա-գիր
Արմատ, ածանց, հոդակապ
Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներնընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
անամոթ-ան-ամոթ
ամպոտ-ամպ-ոտ
քարոտ-քար-ոտ
օդային-օդ-ային
դժգոհ-դժ-գոհ
հեռավոր-հեռ-ավոր
բարություն-բար-ություն
գրավոր-գր-ավոր
անորոշ-ան-որոշ
տհաճ-տ-հաճ
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց
ամառային
ջերմություն
ջերմանավ
նավահանգիստ
նավավար
վարիչ
վարել
ղեկավար
հազարավոր
հազարամյակ
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
քարտեզ, հողաթափ, դասարան, տնական, երկարաժամկետ, հերոսուհի, սխալմամբ։
Տնային, հենարան, խորհրդավոր, հանցանք, դեղնավուն։
4. Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կանբառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերումգունավորի՛ր արմատները և հոդակապը։
Օրինակ՝ Հյուրախաղ– հյուր+ա+խաղ
Օձաձուկ-օձ-ա-ձուկ
լայնարձակ-լայն-արձակ
մրգահյութ-մրգ-ա-հյութ
փորձանոթ-փորձ-անոթ
հողագունդ-հող-ա-գունդ
արծաթագործ-արծաթ-ա-գործ
նախշազարդ-նախշ-ա-զարդ
ալրաղաց-ալր-աղաց
հայազգի-հայ-ազգի
ծաղկափոշի-ծաղկ-ա-փոշի
նույնարմատ-նույն-արմատ
ծառատունկ-ծառ-ա-տունկ
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
- Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, երկրաչափական:
- Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
- Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ: