(Սովորող):
Մաթեմատիկա առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ մաթեմատիկա 6-1 դասարան:
(Սովորող):
Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման՝ պատահույթ, որովհետև այն շատ հեշտ և շատ հետաքրքիր թեմա էր։
Թեմաներն են՝
1. Տառային արտահայտություններ, օրինակ՝
«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից»
2. Հարաբերություններ, օրինակ՝
Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:
3. Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը, օրինակ՝
Եթե 3·8=2·12, ապա 32=128
4. Համեմատությունների վերաբերյալ խնդիր, բերեմ օրինակ՝
Քանի՞ բոքոն հաց պետք է Սամվելը նախապատրաստի 121212-օրյա քայլարշավի համար։
5. Մասշտաբ, օրինակ՝
Օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող 𝐴 և 𝐵 կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:
6. Տոկոսներ, օրինակ՝
Գտնենք 300 թվի 18% -ը:
7. Պատահույթ, օրինակ՝
Այս իրադարձությունների մեջ առանձնացնենք երեք տեսակներ:
1) Իրադարձություններ, որոնք միշտ կատարվում են:
2) Իրադարձություններ, որոնք երբեք չեն կատարվում:
3) Իրադարձություններ, որոնք երբեմն կատարվում են, իսկ երբեմն էլ՝ ոչ:
8. Պատահույթի հավանականությունը, օրինակ՝
Տուփում կա 2 դեղին գնդակ և 9 կանաչ գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ տուփից պատահականորեն վերցված գնդակը կլինի դեղին գույնի:
9. Բացասական ամբողջ թվեր, օրինակ՝
–5, –3, 1/2, +5, +10, –2, 0, +4, 3.1/2 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:
10. Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը, օրինակ՝
- Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը
ա) դրակա՞ն թիվը, թե՞ զրոն ֊ դրական թիվը մեծ է զրոյից
բ) բացասակա՞ն թիվը, թե՞ զրոն ֊ բացասական թիվը փոքր է զրոյից
գ) դրակա՞ն թիվը, թե՞ բացասական ֊ դրական թիվը մեծ է բացասական թվից։
11. Կոորդինատային ուղիղ, օրինակ՝
- Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ`
բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ`
12. Հակադիր ամբողջ թվեր, օրինակ՝
Քանի որ −(−109)=109, ապա −109 թվի հակադիր թիվը 109-ն է:
13. Ամբողջ թվի բացարձակ արժեքը, օրինակ՝
Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.
ա) -7 և 11
գ) -31 և -50
ա) |-7| = 7
|11| = 11
7 < 11
գ) |-31| = 31
|-50| = 50
31 < 50
14. Ամբողջ թվերի գումարումը, օրինակ՝
0+(−34)+14
15. Ամբողջ թվերի հանումը, օրինակ՝
Օրինակ
(+12)−(+9)=(+12)+(−9)=+3
(−11)−(−7)=(−11)+(+7)=−4
16. Ամբողջ թվերի բազմապատկումը, օրինակ՝
−25·2=−(25·2)=−50
17. Ամբողջ թվերի գումարման օրենքները, օրինակ՝
Օրինակ
(+3)+(−8)=−5
(−8)+(+3)=−5
18. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները, օրինակ՝
Օրինակ 1. (+3)·(−8)=−24
(−8)·(+3)=−24
19. Ամբողջ թվերի բաժանումը, օրինակ՝
ա) −25:5=−(25:5)=−5
20. Կոորդինատային հարթություն, օրինակ՝
Նկարիր պատկերներ կոորդինատների օգնությամբ՝
ա․ Ծիծեռնակ՝
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11), (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․
Պատրաստիր ուսումնական նյութ, կցիր հաշվետվությանդ։
Քայլերը։
ա/Ընտրիր վերը նշված թեմաներից որևէ մեկը.
բ/.Շարադրիր տեսական մասը
(ցանկության դեպքում կարող ես ներկայացնել տեսանյութի տեսքով)
գ/Կազմիր առաջադրանքներ, հարցեր թեմայի շուրջ, այնուհետև պատասխանիր կազմածդ հարցերին: