Պարապմունք 51

Թեմա՝ Կոորդինատային ուղիղ
Օրվա ամենաարագ աշխատողները՝ Խորեն, Միքայել

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «-1» մինուս մեկ «-2» մինուս երկու.. :

O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1,7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են «պլյուս» նշանով.
+1, +7, +9.5,  +1, +7 :

 Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):
Սահմանում։ Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։

Այն հնարավորու-թյուն է տալիս երկրաչափական գծերը, պատկերները արտա-հայտել կամ նկարագրել հանրահաշվական հավասարում-ներով, առնչություններով։ Այլ կերպ ասած, կոորդինատների օգնությամբ որոշ երկրաչափական խնդիրների լուծումը բերվում է հանրահաշվական խնդիրների լուծման, և կիրառ-վում են հանրահաշվական մեթոդներ:

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկզբնակետը՝ Օ։

Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ,
բ) կոորդինատների սկզբից ձախ։

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7)- Ա-ի կոորդինատը -7 է, B (+8)- Բ-ի կոորդինատը +8 է, C (–4)- Ս-ի կոորդինատը -4 է, D (+21)- Դ-ի կոորդինատը +21 է , E (–50)- Ե-ի կոորդինատը -50 է, F (–100)- Ֆ-ի կորդինատը -100 է։

6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբնակետից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

բ) կոորդինատների սկզբնակետից հինգ միավոր հեռավորություն բացասական

ուղղությամբ։

գ) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր, նշի՛ր կետերին համապատասխան կոորդինատները

o

7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:

8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Ինչպես դրական ամբողջ թվերը այդպեսել բացասականները անվերջ են: 

9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։


-1

10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

-10 և -99

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s