5-7 դեկտեմբեր

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։

Հելոներ-Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին

Սպարտիատներն-Սպարտա սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։ 

Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է արքոնտ Սոլոնի անվան հետ։ Ք.ա.594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար։ Սոլոնը վերացրեց ստրկությունը։ Ատտիկայից դուրս վաճառված աթենացիները հետ վերադարձվեցին։

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։

Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմա կան ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։ 

Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: 

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։

Հույն-պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։

Քանի, որ նրանք շատ-շատ էին ըս կթվարկեմ միքանիսին:

(Աթենաս.)
Իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի։

(Ամփիտրիտե.)
Հին հունական դիցաբանության մեջ Ամփիտրիտեն ներեուհիներից մեկն է և Պոսեյդոնի կինը։

(Անանկե.)
Անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի։

(Արես.)
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։

(Արտեմիս.)
Որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաեւ Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

(Աֆրոդիտե.)
Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։

(Դեմետրա.)
Հողագործության և բերքատվության աստվածուհի։

(Դիոնիսոս.)
Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված։

(Զևս.)
Երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրը։

(Թեմիս.)
Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։

(Իրիս.)
Հին հունական դիցաբանության մեջ` ծիածանի աստվածուհի, Զևսի և Հերայի հանձնակատարը։

(Լաքեսիս.)
Ճակատագրի աստվածուհիներից` Մոյրաներից մեկը, որը որոշում է մարդկանց բախտը: Լաքեսիսը կյանքի թելը տանում է ամեն տեսակ փոփոխությունների միջով։

(Կաբիրաներ.)
Համարվել են պտղաբուծության, ստորգետնյա կրակի, ինչպես նաև նավաբեկյալների հովանավորներ:

(Հերա.)
Հերա (հին հունարեն` Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։

(Հերմես.)
Հերմես, հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

(Պոսեյդոն.)
Պոսեյդոն (հին հունարեն՝ հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։

(Տեթիս.)
Հունական դիցաբանության հնագույն, արխայիկ աստվածություններից, տիտանուհի, Ուրանոսի և Գեայի դուստրը, Օվկիանոսի քույրը և կինը, 3 000 որդի հեղեղների և 3 000 դուստր օվկիանոսների մայրը։ Տեթիսը համարվում է համընդհանուր մայր, գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող աստվածուհի։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։

Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ՝ ի պատիվ Զևս աստծու:
Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s