- Շաբաթվա նախագծային առաջադրանքները Հարրի Փոթերի մասին վիպաշարն ընթերցած սովորողների համար: Ամեն օր ընտրում ենք առաջադրանքերից մեկը և աշխատում.
- Շաբաթվա նախագծային առաջադրանքները Հարրի Փոթերի մասին վիպաշարը չընթերցած սովորողների համար: Ամեն օր ընտրում ենք առաջադրանքերից մեկը և աշխատում.
- Ջոալ Ռոուլինգի հեքիաթներից մեկն ընտրում ենք, պատմում նկարազարդ տեսանյութով կամ ձայնագրությամբ:
- Գրավոր աշխատանքների, տեսանյութերի թեմաներ
- Հետաքրքիր փաստեր Ռոուլինգի կյանքից
- Հոգվորթսյան ու մագլական հեքիաթների տարբերությունները
- Հայացքս Բարդ Բիդլի հեքիաթներին (կամ նրա որևէ առանձին հեքիաթի)
- Բացատրում ենք Ռոուլինգի հեքիաթները,
- Գրում կամ խոսում ենք նրա որևէ հեքիաթային կերպարի մասին
- Պլացեբոյի էֆֆեկտը- Պլացեբոյի էֆֆեկտը Ռոուլինգի և մյուս գրողների գործերում
- Ընթերցելու և դիտելու համար
- Ջոան Ռոուլինգի մասին
- Բարդ Բիդլի հեքիաթների մասին
- Բարդ Բիդլի հեքիաթների ռուսերեն տարբերակը
- Հարցազրույց Ալվարդ Ջիվանյանի հետ. Ջոան Ռոուլինգ
- Հարրի Փոթերն ու հայկական ֆենթզիի հեռանկարները
Հետաքրքիր փաստեր Ռոուլինգի կյանքից
Ռոուլինգի քույրը՝ Դայանը, ծնվել է երբ Ռոուլինգը 23 ամսական էր։ Երբ Ջոանը չորս տարեկան էր, վերջինիս ընտանիքը տեղափոխվում է հարևան Վինտերբուրն գյուղը։ Ռոուլինգը սովորել է Սուրբ Միքայելի տարրական դպրոցում, որը հիմնադրվել է աբոլիցիոնիստ Վիլյամ Վիլբերֆորսի և կրթության ռեֆորմատոր Հաննա Մորի կողմից։ Կա մի վարկած, ըստ որի դպրոցի տնօրենը՝ Ալֆրեդ Դաննը դարձել է Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի նախատիպը։
Լոնդոնում թողնելով «Միջազգային ամնիստիայի» գործը, Ռոուլինգը և իր երիտասարդ ընկերը որոշեցին տեղափոխվել Մանչեսթեր։ 1990 թվականին, երբ նա Մանչեսթերից գնացքով Լոնդոն էր ժամանում (գնացքը մոտ չորս ժամ դադար էր տվել), նրա մոտ մտահղացում առաջացավ. գրել վեպ տղայի մասին, որը հաճախում էր կախարդությունների դպրոց։ Նա The Boston Globe-ի հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից եկավ այդ միտքը։ Սկզբում ես մտածեցի Հարրիի մասին, ապա գլուխս լցվեց մյուս բոլոր կերպարներով և իրավիճակներով։»։
Ռոուլինգը իր կայքում այսպես է ներկայացնում Հարրի Փոթերի առաջացման կոնցեպցիան.
Ես միայնակ Լոնդոն էի վերադառնում լեփ-լեցուն գնացքով, իսկ Հարրի Փոթերի միտքը ուղղակի մտավ իմ գլխի մեջ։ Ես առանց դադարների գրում էի համարյա վեց տարեկանից, բայց նման միտք նախկինում երբեք չէի ունեցել։ Ցավոք սրտի ես չունեի գրիչ, իսկ ես շատ էի ամաչում ինչ-որ մեկից փոխարինաբար գրիչ վերցնել… Ինձ մոտ ես չունեի աշխատանքային գրիչ, բայց կարծում եմ, որ, դա շատ լավ էր։ Ես ուղղակի նստել ու չորս ժամ մտածում էի (գնացքի դադարի ժամանակ) և հենց այդ ժամանակ տղայի պատկերը հայտնվեց իմ ուղեղում. այդ սևահեր ակնոցով տղան, ով չգիտեր, որ ինքը կախարդ է, ավելի ու ավելի իրական էր դառնում ինձ համար։ Միգուցե, եթե ես դանդաղեցնեի մտքերիս հոսքը՝ բոլորը թղթին գրելու համար, ապա ես պետք է ճնշեի դրանցից մի քանիսը (թեև երբեմն ինձ հետաքրքիր է, թե այն ժամանակվա իմ մտածածից ինչքա՞նն եմ մոռացել գրի առնել, երբ իմ մոտ արդեն գրիչ կար։ Ես սկսեցի «Փիլիսոփայական քար»-ը գրել հենց այդ գիշեր, թեև գրքի սկզբի մի քանի էջերը ընդհանրապես կապ չունեն գրքի վերջաբանի հետ։