- Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
Խոշոր, վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա։
Երկերեսանի, կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ։
Առատ, պտղաբեր, բեղուն, բերրի, բարեբեր, արգավանդ։
Մեծահռչակ, հանրածանոթ, հանրաճանաչ, նշանավոր, ականավոր, երևելի։
Խայտաբղետ, չալպտուրիկ։
3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
Դժբախտ, թշվառ, անբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տարաբախտ։
Հին, հնամենի, հնօրյան, հինավուրց, վաղեմի։
Փնթփնթան, դժգոհ, դժկամ։
Տոկոն, դիմացկուն, պինդ, ամուր։
Երերուն, անհաստատ, խախուտ, դողդոջուն։

Լրացուցիչ կրթություն (տանը)
- Կընթերցես «Արտաշես և Սաթենիկ» առասպելը:
- Առասպելը կսովորես պատմել:
Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել, շրջագայել, թափառել, պտտել։
Խորհրդածել, մտածել, մտորևլ, մտմտալ, խորհել։
Կողոպտել, գողանալ, հափշտակել, թալանել, գռփել։
Խենթանալ, ցնորվել, խելագարվել, ցնդել, հիմարանալ, գժվել։
Արտասվել, հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ։
Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:
ա) Կանաչ, զմրուխտե:
Կանաչ-Մեր բակի խոտը կանաչ է։
Զմրուխտ-Ես ունեմ զմրուխտե ապարանջան։
բ) Բաժակ, գավաթ:
Բաժակ-Ես բաժակով ջուր եմ խմում։
Գավաթ-Պապիկս ինձ խնդրեց իրեն բերել մեկ գավաթ ջուր։
գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:
Ձյունաթույր-Մեր վարագույրը ձյունաթույր է։
Ճերմակ-Ձյան ճերմակ փաթիլները թափվում են։
Սպիտակ-Ես շատ եմ սիրում սպիտակ գույնը։