Իմ սենյակի հատակագիծը

Ժամկետը՝ մինչև հոկտեմբերի 7

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Թեմա՝ Մասշտաբ

 Գործնական աշխատանք

Հիշեցում, ինչ է մասշտաբը:

 Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերը՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի  2մ  երկարություն, ապա գրում են՝

1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ  1 :200

Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:

Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը:

Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ Իմ սենյակի հատակագիծը.

1.Նկարիր քո սենյակը:

2.Նկարը տեղադրիր բլոգում:

3.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞  քառակուսի  է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի  այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.

Սենյակի հատակի ձևը ուղղանկյուն է։

4. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով  սմ-ով ___:  Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը:
Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ:

Լայնություն-208սմ

Երկարություն-377սմ

5.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով  սմ-ով ___:  Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը:
Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:

Լայնություն-197սմ

Երկարություն-369սմ

6. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ: 

197սմ=1մ 97սմ

369սմ=3մ 69սմ

7. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը.

Երկարություն-3մ 69սմ

Լայնություն-1մ 69սմ

8. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով․

9. Տեղադրիր նկարը բլոգում:

10. Աշխատանքը կարող ես ներկայացնել ինչպես պատումի տեսքով, այնպես էլ տեսանյութի տեսքով:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s