Առասպել Սիզիփոսի մասին

Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Սիզիփոսը պատժվեց: Երբ Զևսի միջոցով ազատ արձակվեց մահվան աստվածը, նա իր հետ տարավ Սիզիփոսին:

Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Նա կնոջն ասաց, որ զոհեր չմատուցի մահվան աստծուն, իսկ վերջինիս խնդրեց իրեն բաց թողնել, որ կնոջը հրամայի նրան առատ զոհեր մատուցել, ինչից հետո ինքը կգար կրկին ետ: Այսպես համոզեց ու խաբեց նա մահվան աստծուն ու ետ չեկավ: Մնաց իր շքեղ պալատում ու սկսեց գոռոզանալ, որ բոլոր մարդկանցից միայն ինքն է կարողացել վերադառնալ մահվան թագավորությունից: Մահվան աստված Հադեսը զայրացավ ու ետ բերեց Սիզիփոսին:

Եվ Սիզիփոսը ամենածանր պատիժն է կրում երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու դեպի լեռան գագաթը: Լարելով իր բոլոր ուժերը` Սիզիփոսը գլորում է ամենածանր քարը սարնիվեր: Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից ու դղրդյունով ցած գլորվում` հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:

Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին` լեռան գագաթին:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել առասպելը և բացատրել, թե ինչ է նշանակում սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը:

Ամվերջանալի, անիմաստ, անօգուտ աշխատանք։

  1. Բառարանների օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:

Անբավ-անթիվ, անհամար։

Համբավ-լուր, տեղեկություն։

Կաշկանդել-կապել, կապկպել։

Կապանքներ-արգելքներ։

Վիթխարի-մեծ, ահռելի։

Տառապագին-ցավագին, վշտագին։

Ճիգ-ջանք, փույթ։

  1. Գրել փոքրիկ խրատական նամակ Սիզիփոսին:

Բարև Սիզիփոս ես Մարիաննան եմ։ Ես քեզ խնդրում եմ, որ դու էլ ոչոքին չխաբես և խարդախություն չանես, որովհետև խաբելը շատ-շատ վատ բան է ինչու, որովհետև դու արաջինը խաբում ես քեզ այլ ոչ թե քո դեմինին նաև դու ցույց ես դրանով տալիս, որ լավ չես սովորել կամ խաբեբա ես։ Ես սա խնդրում եմ, որ դու լավը դառնաս և ել չխաբես։ Հուսով եմ դու ինձ հասկացար։

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Կգրես «Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը» թեմայով շարադրանք:

Իմ ժամանակակից տարբերակը <Սիզիփոս>

Կար մի տղա։ Նրա անունն էր Սիզիփոս։ Նա շատ էր զբաղվում ինտեռնետային խաղերով և տարբեր սայտերով և ահա լսեք թե նրա հետ ինչ պատահեց։ Նա մի օր գնաց բակ։ Եվ տեսավ այնտեղ Մահվան Աստծուն։ Մահվան Աստվածը ասաց․ -Ես եկել եմ քո ետևից։ -Ինչու ասաց Սիզիփոսը։ -Որովհետև դու ամենօր և ամենվարկյան հեռախոսի մեջ ես, և այնտեղից դուրս չես գալիս, իսկ քո մայրիկը անընդհատ ասում է արի ինձ օգնի դու չես գնում կամ մեկ-մեկ առհամարում ես։ -Լավ ես խոսք եմ տալիս, որ ել շատ չեմ նայի հեռախոս, բայց մեանկ թե մի վերցրու ինձ քո հետ։ -Լավ պատասխանեց Մահվան Ասվածը և գնաց։ Մի քանի օր հետո նա նույնպես դուրս եկավ բակ և ելի տեսավ Մահվան Աստծուն և նա այդ պահին հիշեց այն, որ նա խոսք էր տվել նրան, որ ել շատ հեռախոսով չի զբաղվի, բայց նա շատ էր հեռախոսով զբաղվել և չեր պահել իր խոստումը։ Մահվան Աստվածը ասաց․ -Քանի, որ դու չպահեցիր քո խոստումը դու շատ դաժան պատիժ ես ստանում իմ կողմից։ Դու պատժվում ես հեռախոսից և այլ էլեկտռոնային իրերից օգտվելով։ -Օօօհ ՈՉ ինչի համար, ես ինչ եմ արել ընդհամենը իմ խոստումը չեմ պահել։ -Դու ոչթե մենակ խոստումը չես պահել դու նաև մայրիկիդ չես լսել նենց, որ ես քեզ պատժում եմ։ Տուր ինձ քո էլեկտռոնային իրերը և ես գնամ։ -Լավ տխուր ասաց Սիզիփոսը և բերեց իր իրերը և տվեց Մահվան Աստծուն և նա գնաց։ Նա գնաց տուն և մայրիկին ասաց․ -Մայրիկ հենց նոր Մահվան Աստվածը խլեց իմ հեռախոսը իմ ձեռքից և գնա։ Մայրիկը ասաց․ -Շատ ճիշտ բան արեց և ես ել քեզ հեռախոս կամ այլ բան չեմ գնելու։ Եվ տղան ոչ միյայն պատժվեց հեռախոսից այլ նաև նա պատժվեց տնից դուրս գալուց <բացի դպրոցից>։

  • Կսովորես պատմել առասպելը:
  • Կլրացնես բլոգիդ «Մայրենի 6» բաժնի պակաս, թերի աշխատանքները:
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s