Իմ սիրած տարվա եղանակը դա ամառն է։ Այս ամառը շատ տաք էր և գեղեցիկ։ Ես սիրում եմ ամառը քանի որ ամառը տաք է, ամառը նաև կարելի է պաղպաղակ ուտել և այլն․․․ Լավ։ Իսկ հիմա ես կպատմեմ թե ինչպես է անցել իմ ամառը։ Ամառվա արաջին օրը հունիսի 1-ը։ Քանի որ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրն է, այդ օրը ես գնացի իմ մայրիկի հետ ման գալու։ Ես շատ եմ սիրում հունիս ամիսը։ Նաև հունիսի 10-ին իմ երկու ընկերուհիների ծննդյան տարեդարձն էր։ Նրանք դարձան 11-տարեկան։ Ահա նրանց բլոգները-Մարիա Վաթյանի բլոգ և Մերի Գրիգորյանի բլոգը։ Այդ օրը նույնպես շատ ուրախ և հետաքրքիր անցավ։ Իսկ հունիսի 29-ին իմ ընկերուհու ծննդյան տարեդարձն էր, նա դարձավ 12-տարեկան։ Իսկ հուլիսի 25-ին Մոսկվայից ետ վերադարձավ իմ հարազատ եղբայրը, որին ես շատ երկար ժամանակ չէի տեսել։ Հուլիս ամսին Ամերիկայից մեզ այցելեց իմ հորաքույրը, որին ես չէմ տեսել 2-տարի։ Հորաքրոջս ընտանիքի հետ մենք գնացինք Գառնի, Գեղարդ, Գյումրի, Սևանա լիճ և այլ գեղեցիկ վայրեր։ Նաև քանի որ ես կնքված չէի հուլիսի 29-ին ես կնքվեցի, ես շատ էի ուզում, որ ինձ կնքեն և շատ ուրախ եմ անցկացրել այդ օրը իմ հարազատների և ընկերների հետ։ Օգոստոսի 2-ին Սոչի քաղաքից մեզ այցելեց իմ քույրիկը և իմ քեռին, ես շատ ուրախ էի, որ նրանք եկել էին քանի որ նրանց նույնպես շատ երկար ժամանակ չէի տեսել։ Եվ ահա օգոստոի 5-ին կայացավ իմ եղբոր հարսանիքը։ Ամուսնացավ իմ հարազատ եղբայրը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ եղբայրը կազմեց իր ընտանիքը։ Ահա թե ինչպես ես անցկացրեցի իմ հրաշալի ամառը։🌻🌞🌄