
Սա իմ բլոգն է։ Այստեղ դուք կարող եք տեսնել ճամփորդությունների մասին, մաթեմատիկական խնդիրների և այլն․․․ Այս բլոգը ստեղծել է իմ դասվարը՝ ընկեր Հասմիկը։ Իմ բլոգը ստեղծվել է 2019թ։
- Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:
- Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչու:
Ես ունեմ շատ բաժիններ դրա համար ես կներկայացնեմ կեսը։ Մայրենի, Կինո ֆոտո, Բնագիտություն և այլն․․․ Ես ամենաքիչ նյութերը տեղադրել եմ Տեխնոլոգիա բաժնում, որովհետև ես շատ չեմ կարողանում նկարել։
- Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ինչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
Իմ մոտ ամեն ինչ կա բացի հետևյալ կետերից՝
- կրթահամալիրի կայքը
- հղում կրթական ծրագրի ենթակայքին
- հղում դասավանդողների բլոգներին
- հղում դասընկերների բլոգներին
- Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
- «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
- Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչու ես հավանում:
Ես ընտրել եմ իմ ընկերուհու բլոգը։ Մարիա Վաթյանի բլոգ։ Նա սովորում է Արևելյան դպրոցի 5-1 դասարանում։
Նա ունի շատ հետաքրքիր գրառումներ, որոնք պատմում են իր մասին։ Նա ունի բաժիններ, պահոց, արխիվ և այլն․․․ Ինձ շատ դուր եկավ նրա բլոգը։
- Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Իմ կարծիքով իմ բլոգը շատ գեղեցիկ է և հետաքրքիր։ Իմ ընտանիքի անդամները միշտ հետևում են իմ նոր գրառումներին և նրանց շատ է դուր գալիս իմ բլոգը։