Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…
Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:
11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…
100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:
Թվականների ուղղագրությունը
Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:
Առաջադրանքներ՝
- Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
- Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
- Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
- Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
գոյականածականթվական