Տասներորդ դարի առաջին կեսին Վասպուրականում ստեղծված գեղարվեստական դպրոցի ամենաաչքի ընկնող ներկայացուցիչը Մանուել ճարտարապետն է: Նրա կենսագրությունը մեզ հայտնի չէ:Մանուելը հեղինակն Է Աղթամարի հոյակերտ տաճարի և այլ կոթողների, որոնք բացառիկ արժեք ունեն հայ ճարտարապետության պատմության մեջ։
Աղթամարի տաճարը մի նոր էջ բացեց հայ ճարտարապետության ու քանդակագործության մեջ, թեև այն, ինչ հասել է մեզ, ժամանակին այստեղ վեր խոյացող կառույցների մի բեկորն է միայն, անխոս վկան այն ընդարձակ համակառույցի, որն այնպես վառ և պատկերավոր նկարագրում է ականատես պատմիչ Անանուն Արծրունին։
Անկրկնելի այդ կոթողը բարձրանամ Է Վանա լճի համանուն կղզու արևմտյան եզրին, մի կղզի, որն այժմ թեև լքված ու անմարդաբնակ, սակայն ունեցել է իր պատմության փայլուն էջերը, երբ IX—X դարերում այստեղ Էր գտնվում Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքր, և, շրջապատված բարձրաբերձ պարիսպներով, վեր էին խոյանում թագավորական պալատներն ու տաճարները, զինանոցներն ու խնջույքի նկարազարդ դահլիճներր։