Ածական. ածականի համեմատության աստիճանները

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`խոշոր աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարցերին: Ինչպիսի՞ երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի՞ շենք-բարձրահարկ շենք….

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ նկար, մեծ նկար, փոքր նկար։

Այգի-մաքուր այգի, մեծ այգի, կանաչ այգի։

Ծաղիկ-քնքուշ ծաղիկ, կարմիր ծաղիկ, հին ծաղիկ։

Գիրք-հետաքրքիր գիրք, մեծ գիրք, վարդագույն գիրք։

Գորգ-նախշերով գորգ, կարմիր գորգ, Հայկական գորգ։

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին, ստվերախիտ:

Աղջիկը փոքրամարմին անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկություն անսպառ պատել էր պատանու սիրտը: Ամբոխը  գազազած հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին: Ընկերները վաղեմիփոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ, խենթացած։

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն-ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջողակի, լայնություն-լայն, երկարություն-երկար:

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օրինակ՝ լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելիպակաս բառերը, օրինակ` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով,  օրինակ` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Կատարիր առաջադրանքները

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր-ավելի մաքուր-ամենա մաքուր, հին-ավելի հին-ամենա հին, կարմիր-կարմիր-կարմիր, դաժան-ավելի դաժան-ամենա դաժան, կարճ-ավելի կարճ-ամենից կարճ:

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյականներ-հրամանատար, ընկերներ, վտանգ։

Ածականներ-սիրելի։

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյականներ-Անահիտ, շշուկ, լույս։

Ածականներ-փոքրիկ, վերջին։

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյականներ-անձրև, հիշղություն։

Ածականներ-հորդառատ, հաճելի։

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյականներ-սեր, քույր, Մարգարիտ

Ածականներ-ջերմ, կրտսեր։

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)

Գոյականներ-ծաղիկ, տոն։

Ածականներ-գունավոր, գեղեցիկ, հարսանեկան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s