Հարցեր ե առաջադրանքներ
- Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
Ջիր շրջապտույտը կատարվում է օվկիանոսներից ջրի գոլոշիացման իսկ այնուհետև տեղումների միջոցով երկրի մակերևույթին ջրի տեսքով թափվելու հետևանքով:
- Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանալով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչվում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
Ջուրը օվկիանոսներից գոլորշիանալով քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղնումների ձևով թափվում է ցամաքի վրա: Թափված տեղումները գետերի ու ստորերկրյա ջրերի միջոցով հոսելով նորից վերադառնում են օվկիանոս: Այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:
Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտր չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղցրահամ ջուրը, և կյանք գոյություն չէր ունենա: