Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Հայ եկեղեցում պատարագի ժամանակ սկիհի վրա փռվող ծածկոցները ունեն շքեղ ասեղնգործություն: Էջմիածնի Մայր տաճարի գանձատանը պահվում է նուրբ ու կատարյալ մի ծածկոց՝ Ս. Սարգսի և իր որդու, նաև Ս.Գևորգի պատկերներով:
Համաքրիստոնեական և հայկական սրբապատկերներով նկարազարդումը բնորոշ էր Քյոթահիայի խեցեղեն իրերին: Ցինցինետի գեղարվեստի թանգարանում է պահվում <<Սբ. Սարգիս>> գրությամբ սրբապատկերային թաս, որի կենտրոնում հեծիալն է, գուրզը ձեռքին, լուսապսակով: Հեծյալը գեղեցիկ դեմքով տղամարդ է, գեղեցիկ կազմվածքով: Նրա գավակին մի մանկահասակ պատանի է, խաչազարդ նիզակը ձեռքին, լուսապսակով (նկ.8):
Սբ. Սարգսի պատկերին կարելի է հանդիպել նաև 1293թ. Սկևռայի կամ Հեթում թագավորի մասանց պահարանի պատկերաքանդակների մեջ:
Սբ Սարգսի պատկերը հայ և համաշխարհային արվեստի մի շարք ստեղծագործություններում կարելի է հանդիպել անընդմեջ, միմյանցից տարբերվող և անչափ հետաքրքիր պատկերագրությամբ: