Ինչպես խաղալ. սա ռուսական խաղ է, որ մեզ է հասել խորհրդային անցյալից:
Խաղացողները բաժանվում են երկու խմբերի՝ «կազակների» և
«ավազակների»: Պայմանավորվում են, թե որ տարածքում են խաղալու:
«Ավազակները» գաղտնի բառ են մտապահում, ապա փախչում են և իրենց
ճանապարհը սլաքներով նշում փողոցի ու շինությունների վրա: Սկզբում
նրանք փախչում են խմբով, իսկ այնուհետև բաժանվում են: «Կազակների»
առաջադրանքն է սլաքներով գտնել «ավազակներին»: Յուրաքանչյուր
«ավազակին» «կազակները» «բանտ» են տանում և փորձում են իմանալ
գաղտնի բառը: «Կազակները» հաղթանակ են տանում, երբ իմանում են
գաղտնի բառը կամ գտնում են բոլոր «ավազակներին»:
Ինչ հատկություններ է զարգացնում. Հետախույզի հիմնային
կարողություններ, տեղանքում կողմնորոշվելու և մտերիմներին
չդավաճանելու ունակություն: