Երկրաշարժից պաշտպանվելու կանոնների մասին

Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն)։
  • Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով։ Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ։
  • Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին։ Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանր առարկաներ։
  • Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել
    մինչև ցնցումների ավարտը։
  • Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն։

Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝

  • Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս՝ անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն։ Վերին հարկերում գտնվելիս՝ պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից։ Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ։
  • Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը։
  • Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան։

Ինչ անել երկրաշարժից հետո՝

  • Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն։ Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ։ Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրա կուտակված մեծ բեկորներից։
  • Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն։ Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն։
  • Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն։
  • Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s