Ռեդյարդ Քիփլինգ Թե ինչպես գրվեց առաջին նամակը առաջադրանքներ

Картинки по запросу как написали первое письмо киплинг иллюстрация

Մաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատրել իր միտքը:

առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս գրվեց առաջին նամակը։ Արաջին նամակը գրվեց նկարով։

2․ Ո՞վ գրեց առաջին նամակը։ Արաջին նամակը գրեց Թաֆֆին։

3․ Ին՞չ ասեց օտարականը։ Օտարականը ասեց, որ Թաֆֆին շատ հիանալի երեխա է։

4․ Ինչպե՞ս էր աղջկա անունը։ Աղջկա անուններ Թաֆֆի։

5․Նկարիր քո կարծիքով առաջին նամակը առանց տառերի և բառերի

Սա իմ պատկերացրած արաջին նամակն է։

6․ Քանի՞ երեխա կար նրանց ընտանիքում։ Նրանց ընտանիքում կար մեկ երեխա Թաֆֆին։

7․ Հորինի պատմություն թեմա թե ինչպես գրվեց առաջին նամակը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s