1 մակարդակ
8. Մեկ ձմերուկն ու մեկ կիտրոնը միասին կշռում են այնքան, որքան մեկ սեխը։ Երկու այդպիսի ձմերուկը կշռում են այնքան, որքան այդ սեխն ու կիտրոնը միասին։ Մեկ սեխը քանի՞ կիտրոն է կշռում։
Պատ․՝ 3 կիտրոն
3. Լողի մրցույթին մասնակցում էր 10 լողորդ: Մրցույթի ավարտին Անահիտից ետ մնացած լողորդները երեքով շատ էին, քան նրանից առաջ անցած լողորդները: Ո՞ր տեղը գրավեց Անահիտը:
Պատ․՝ 4-րդ տեղ
9. Վեց կով հավասարաչափ ուտում է ամբողջ խոտը 12 օրում: Քանի՞ այդպիսի կով ամբողջ խոտը կուտի 24 օրում։
Պատ․՝ 3 կով
10. 15 երեխա խաղում էին պահմտոցի: Նրանցից մեկը փնտրողն էր: Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի: Քանի՞ երեխա էր այդ պահին թաքնված:
Պատ․՝ 5 երեխա
7. Աննան իր եղբոր ու մայրիկի հետ 140կգ է։ Մայրիկն ու եղբայրը միասին 80կգ-ով ծանր են Աննայից։ Քանի՞ կիլոգրամ է Աննան:
Պատ․՝ 30 կգ
5. Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:
Պատ․՝ 23 սմ