Վիլյամ Սարոյանը հիշում է…
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց: Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ’ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք’ դանդաղ»:
Սարոյանն իր ծանոթներից մեկին պատմում է.
— Երկու անգամ ամուսնացա:
— Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք:
— Երկու:
— Իսկ երկրորդի՞ց:
— Երկու:
— Չորս զավակ ունե՞ք:
— Ո´չ, երկու:
— Այդ ինչպե՞ս:
— Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա’ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա:
Աղբյուր`

Բանասեր Սերգեյ Հարությունյանը` Սարոյանի լավ ու մտերիմ ընկերը, քաջատեղյակ էր նրա սիրած կերակուրներին:«Շատ սիրում էր բլղուրով փլավ և ուտում էր հատկապես քնելուց առաջ. նրա նախնիները ևս բլղուրով փլավն ուտում էին քնելուց առաջ և, ըստ նրա, դա էր նախնիների երկարակեցության գաղտնիքը: Հայաստան հերթական այցի ժամանակ հանգրվանել էր Երևանի հյուրանոցներից մեկում: Իմանալով Սարոյանի սիրած փլավի մասին` նրա համար բերեցի հորեղբորս կնոջ պատրաստած բլղուրով շատ համեղ փլավ, շուշանի թթու, տնական օղի: Ի՜նչ վայելքով կերավ… Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբ կաթսան հետ ստացա, անակնկալից ճչացի. մեջը 2 կիլոգրամանոց լոլիկ էր դրված: Սիրում էր խմել օղի, հատկապես սև խավիարի հետ»,-սիրով ու ջերմ ժպիտով պատմում է մեծ գրողի ընկերը:
Աղբյուրը՝ www.esyes.am