Լինում է , չի լինում մի անհասկանալի ընտանիք։ Երբ արևը ծագում էր, այդ ընտանիքում բոլորը փոխանակ արթնանան, քնում էին, իսկ երբ գիշեր էր, բոլորը արթնանում էին։ Կամ օրինակ բոլորը կանգնում էին առաստաղի վրա։ Այդպես ամեն ինչը հակառակն էին անում։ Դրա համար էլ նրանց կոչեցին «Հակառակ ընտանիք»։ Մի օր ընտանիքը ուզում էր գնալ իգյա, այսինքն այգի, այո, նրանք նաև բոլոր բառերը հակառակն էին ասում։ Կամ օրինակ բարև-ին ասում էին ևրաբ, օրինակ՝ կատվին ասում էին ուտակ։ Ու նրանք երբ արդեն հավաքում էին իրենց շորերը, որ գնան այգի, այսինքն իգյա ,նրանց երեխան ասաց․
-Մայրիկ, հայրիկ, ես արդեն կարողանում եմ սովորական մարդու նման խոսել, հատակին քայլել, շորերը հակառակը չեմ հագնում։
Այդ պահին մայրիկն ու հայրիկը ուրախացան, որովհետև նրանք էլ էին կարողանում ճիշտ խոսել, հատակին քայլել և շորերը հակառակը չհագնել։ Ու այդպես նրանք դարձան սովորական ընտանիք։