Եզեպոս

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով
աշխար-ի-աշխարհի, թա-ավորները-թագավորները, անար-ար-անարդար, թ-ին-թվին։

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է:
Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը:
Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են:
Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում,
Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:
Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. տարբերակը

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու

բ. տարբերակը

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների

դ. Ինքը չէր կարող գնալ

  1. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից
    Քսանթոսը երկրորդ անգամ ուզեց ամենավատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը
Լեզվի միջոցով մենք կարողանում ենք շփվել, նաև կարողանում ենք։

Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է
Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ (զորք):
Տավարի կապից կբռնեն, մարդու՝ լեզվից:
Տավարին կապով կկաբեն, մարդուն՝ լեզվով:
Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի:
Գեշ լեզուն ածելուց սուր է:
Լեզվով ծակածը նշտարն էլ չի ծակի:
Լեզուն արդար, սիրտը՝ չար:
Անուշ լեզուն մեղրից քաղցր է:
Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:
Լեզուդ տակը ոսկոր չունի, որ սուտ խոսելիս ծակի:
Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա):
Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ՝ քոնը չէ:

  1. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. տարբերակը

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց

բ. Լեզուն կարևոր օրգան չէ

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել

դ. Լեզուն թաց և լպրծուն է

  1. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն Նայիր տեքստին։

10.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը

Թագավորներ, առակներ, տեղեկություններ, ենթադրություններ, ավանդություններ, մտքեր, աշակերտներ, պետություններ, հրամաներ, բամբասանքներ, հայեր։

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում (մահ, դար)

  1. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ) <Աղվեսն ու հովազը>

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

– Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Պատում

Հովազը և աղվեսը վիճեցին նրա համար թե ով է նրանցից ամենագեղեցիկը։ Հովազը ցույց տվեց իր մորդին և աղվեսը ասաց․ Ես քեզանից ավելի գեղեցիկ եմ որովհետև ես շատ ճկուն եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s