Մենք ծանոթացանք այսպես։
Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց,
սկսեցի լացել։ Ու մի աղջիկ, որն ուներ գեղեցիկ ու երկար մազեր, ում
հետ ես հիմա ամուր ընկերություն եմ անում,
եկավ ինձ մոտ և հարցրեց․
-Ինչո՞ւ ես լացում։
Ես ասացի․Ես իմ մայրիկին եմ ուզում։
Նա առաջարկեց, որ իրար հետ ընկերություն
անենք։ Ես ուրախացա, նրա հետ գնացի և նրա կողքին նստեցի։
Ու մենք սկսեցինք իրար այդպես ավելի լավ ճանաչել,
և հետո երբ սկսվեց մեր առաջին դասը, մենք սկսեցինք
իրար հետ անել ամեն ինչ, և մենք այդ օրվանից անբաժան ենք։