Հովհաննես Թումանյան. Երկու սև ամպ

dsc_1174

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր: Բանաստեղծության մեջ շարժումն է շատ։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես; Ես կնկարեի երկու հատ սև ամպ և երկինքը բաց կապույտ։
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում: Ես մտածում եմ որ իմաստուն արտահայտող տողը առաջի՝ն տողն է, որովհետև առաջին տողը պատմում է այդ երկու սև ամպերի մասին։
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:Ես կվեռնագրեի այսպես։(Երկու իրար կպած սև ամպեր)
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը: Լինում են երկու սև ամպեր։ Այդ երկու սև ամպերը եկան հողմի առաջ սակայն հողմը ջոկել չեր կարողանում որովհետջ նրանք դես ու դեն էին քշում տանում, և նրանք անդադար գնում էին հողմի զայրացած հողմի ետևից իրար հետ երկու սև ամպ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s