Ի՞նչ գրքեր ես կարդացել առաջին ուսումնական շրջանում, ո՞րն է քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ինչո՞ւ։ Ես կարդացել եմ Փոքրիկ Իշխանը։ Ինձ այդ գիրքը դուր եկավ նրա համար որ այն շատ հետաքրքիր ճամբորդությունների մասին էր։
Ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել առաջին ուսումնական շրջանում, թվարկիր՝ կցելով տեսանյութերի կամ ռադիոնյութերի հղումները։ Ես սովորել եմ Իջնում է ձյունը, իջնում լույսի պես, Մեսրոպ Մաշտոց. Շարական, Ցանկությունների ծառը, Կանաչ եղևնին, Փոքրիկ սիրտս ում նվիրեմ, Համո Սահյանի Իմ պապը, Ամենապիտանի բանը, Արևի մոտ, Չալանկը» պատմվածքը, Ձկնիկն առվին խուտուտ տվեց, Առաջին օրը դպրոցում, Հայաստան ասելիս։
Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։ Ես չորս նյութ եմ պատրաստել։
Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, որ կատարել ես մայրենի լեզվից: Ինձ ամենաշատը դուր եկավ Մեսրոպ Մաշտոցի նախագիծը։
Լեզվաբանական ամսագրում քո նյութերից կա՞ն։ Ամսագրի ո՞ր համարն ես կարդացել, ո՞ր նյութն է քեզ շատ դուր եկել: Ինձ դուր է եկել այս նյութը Մի ազգանվան պատմություն։
Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։ Ես մասնակցել եմ այս ամսվա և նախորդ ամսվա ֆլեշմոբներին։
Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։ Իմ համար օգտակար է բանաստեղծություների ուսուցումը։
Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։ Ինձ օգնել է իմ տատիկը որովհետև նա hայերեն շատ լավ գիտի և նա ծնվել է Հայաստանում։
Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն: Ինձ դուր է գալիս ամեն ինչ։