Ասածվացքներ

  • Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
  • Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
  • Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։
  • Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
  • Ամենին մի աչքով է նայում։
  • Անճարը կուտի բանջար։
  • Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:
  • Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
  • Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։
  • Առաջ մտածիր, հետո խոսիր։
  • Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:
  • Առուն թռի նոր տռի։
  • Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
  • Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
  • Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
  • Արևն ամպի տակ չի մնա։
  • Աչքը աչքից կամաչի։
  • Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
  • Աշխարհը փալասով ծածկած չի:
  • Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի։
  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
  • Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։
  • Գետն ամեն անգամ գերան չի բերի։
  • Գետն ընկնողը անձրևից չի վախենա։
  • Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
  • Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։
  • Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։
  • Գող՝ սիրտը դող։
  • Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։
  • Եզը որ ընկավ՝ դանակավորը կշատանա:
  • Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց։
  • Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։
  • Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերը ասացին… Կոտը մերոնցից է։
  • Երբ որ մեծնաս այս ամենը կմոռնաս։
  • Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ։
  • Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր(հին հրեական ասացվածք):
  • Երեխային գործի դիր՝ ետևից գնա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s