Իմ սիրած կենդանին

  Իմ ամենա սիրած կենդանին կատուն է։ Ընտանի կատուները շատ մաքրասեր են։ Յուրաքանչյուր կատու քթի վրա եզակի պատկեր ունի: Այն նույնքան անհատական է, ինչպես մարդու մատնահետքերը: Ամենափոքր կատուն համարվում է սինգապուրյան կատուն, իսկ կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչը վագրն է։ Նրա քաշը հասնում է 300 կիլոգրամի։ Ընտանի և վայրի կատուների տարբերությունն այն է, որ քայլելիս ընտանի կատվի պոչը գրեթե միշտ ուղղահայաց դիրքում է գտնվում, իսկ վայրի կատուների մոտ սովորաբար այն հորիզոնական դիրքում է գտնվում: Կատվի տրամադրությունը, ինչպես և մարդու տրամադրությունը փոխվում է: Բանն այն է, որ կատուները շատ զգայուն էակներ են և կարող են զգալ տիրոջ տրամադրությունը: Շատերը կարծում են, որ եթե կատուն ջուր չի խմում ծորակից, ապա, ամենայն հավանականությամբ, ջրի մեջ չափազանց շատ քլոր կամ այլ վնասակար նյութեր կան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s